Երևանում օդի ջերմաստիճանը կմոտենա ռեկորդային ցուցանիշի. Գագիկ Սուրենյան

Հայաստանի մայրաքաղաքում եղանակն այնքան կտաքանա, որ կհասնի 1962 թվականի ցուցանիշին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Այսօր Երևանում օդի ջերմաստիճանը կկազմի +34,1 աստիճան։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Այսօր Երևանում օդի ջերմաստիճանը կմոտենա մայիսի համար պատմական ռեկորդային ցուցանիշին, որը դիտվել է 1962 թվականին, կազմելով +34,1 աստիճան»,– գրել է Սուրենյանը։

Նշենք, որ օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազի մայիսի 21-ին։