Շիրակը կրկին առաջինն է. թափուր աշխատատեղերի պարզ կայքը կօգնի բարդ իրավիճակում գտնվողներին

Նոր համակարգը հնարավորություն է տալու աշխատանք փնտրող ուսուցիչներին առավել հեշտությամբ ստանալ տեղեկատվություն թափուր աշխատատեղերի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակում աշխատանք փնտրող մանկավարժներն այսուհետ ստիպված չեն լինի այս կամ այն դպրոցի տնօրենի դուռը թակել, կամ  թափուր աշխատատեղի մասին տեղեկության համար ծանոթ-բարեկամներին անհանգստացնել: Շիրակի մարզպետարանի պատվերով Գյումրիում գործող «Աննանիկս»  ընկերությունը ստեղծել է teacher.am կայքը, որը նպատակ ունի տեղեկատվական աջակցություն ցուցաբերել հանրակրթության ոլորտում աշխատանք փնտրող անձանց։ Նոր համակարգը հնարավորություն է տալու աշխատանք փնտրող ուսուցիչներին առավել հեշտությամբ ստանալ տեղեկատվություն թափուր աշխատատեղերի մասին։

Շիրակը կրկին առաջինն է. թափուր աշխատատեղերի պարզ կայքը կօգնի բարդ իրավիճակում գտնվողներին

Կայքը շատ պարզ ու հասարակ է: Ցանկացած մարդ մուտք  է գործում կայք, ծանոթանում կայքի գործունեությանը, գրանցվում: Սեղմելով հաստիքների կոճակը ընտրում  նախընտրելի հաստիքը, ապա համայնքն  ու հաստատում: Բազայում թափուր հաստիքի  առկայության դեպքում գրանցվողը միաժամանակ՝  մարզպետարանի կրթության վարչության հետ միասին ստանում է տեղեկություն:

Համակարգը  ամբողջովին նոր է՝ մեկ օր է ինչ ակտիվ է: Կայքի աշխատանքին առաջինը լրագրողները ծանոթացան:

«Սա մի համակարգ է, որտեղ գրանցվելով աշխատանք փնտրող մանկավարժը հնարավորություն կստանա առանց միջնորդի տեղեկատվություն ստանալ իրեն հետաքրքրող համայնքում, դպրոցում, իրեն հետաքրքրող թափուր աշխատատեղի մասին: Այս ամենն արվել է գործընթացն առավել թափանցիկ դարձնելու համար»,-ներկայացնելով կայքը նշեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝  կարևորելով այն հանգամանքը, որ սա նախ թափանցիկությունն է ապահովում,  ապա կադրային մրցակցային դաշտ,  ինչպես նաև հնարավորություն է տալիս աշխատանք փնտրողին տանը՝  իր  բազմոցին նստած, տեղեկանալու գործընթացին:

Շիրակը կրկին առաջինն է. թափուր աշխատատեղերի պարզ կայքը կօգնի բարդ իրավիճակում գտնվողներին

Sputnik Արմենիայի այն հարցին թե արդյոք  նման կայք գործում է մյուս  մարզերում մարզպետը նշեց «համենայն դեպս  ես  դրա մասին չգիտեմ»,-խոստանալով ցանկության դեպքում այս փորձը  կիսել մյուսների հետ:

Շիրակի մարզպետը հավելեց,  որ այսօրինակ համակարգ նախատեսվում է ստեղծել նաև առողջապահության բնագավառում առկա թափուր աշխատատեղերն առավել հրապարակային դարձնելու նպատակով: