Սարսափելի շոգ առայժմ չի լինի. անձրև է գալու. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` առաջիկա օրերին Հայաստանի տարածքում տեղումներ կգրանցվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Հայաստանում այսօր տեղումներ չի գրանցվի, իսկ 18-20-ն առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

Ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 17-18-ն աստիճանաբար կբարձրանա 2-3, 21-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով։

Երևանում մայիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-20-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 21-ին սպասվում է անձրև և ամպրոպ: