Փաշինյանի ակնարկած մարդը, որ 250 անշարժ գույք ունի, Գագիկ Բեգլարյանն է. «Հրապարակ»

Թերթը գրում է` երբ է Գագիկ Բեգլարյանը դարձել Երևանում 250 անշարժ գույքի սեփականատեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակնարկած նախկին բարձրաստիճան պաշտոնյան, որը Երևանի կենտրոնում 250 անշարժ գույք ունի, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն է։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Մարտի 1–ի գործով հարցաքննվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը. «Հայկական ժամանակ»

«Բեգլարյանը գույքի սեփականատեր է դարձել Կենտրոնի թաղապետ և քաղաքապետ աշխատելու ժամանակահատվածում։ Մեր տեղեկություններով` շուրջ մեկ ամիս է՝ իրավապահ կառույցներում Բեգլարյանի և նրան փոխկապակցված անձանց պատկանող անշարժ գույքի ձեռքբերման հետ կապված հետաքննություն է ընթանում․ պարզում են դրանց ձեռքբերման օրինականությունը»,– գրում է թերթը։

Սակայն դեռևս գործ չի հարուցվել, իսկ Բեգլարյանը չի առնչվել իրավապահ մարմիններին։

Հիշեցնենք, որ մայիսի 8–ին Փաշինյանն իր պաշտոնավարման 1 տարին ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Երևանի կենտրոնում ունի 250 անշարժ գույք, որոնց մի մասը համայնքային նշանակության փակված մանկապարտեզների տարածքներ են։ Այլ փակագծեր նա չէր բացել։