Մարգարիտա Սիմոնյանի աղջիկը չինարեն է խոսում. տեսանյութ

Մարգարիտա Սիմոնյանի և Տիգրան Քեոսայանի պոլիգլոտ դուստրը զարմացրել է չինարենի իմացությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. RT–ի և Sputnik–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Instagarm–ի իր էջում մի տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է դուստրը չինարեն խոսում։

«Մարյաշան ռեալիստ է, այդ պատճառով էլ չինարեն է սովորում»,– տեսանյութին կից գրել է Սիմոնյանը։

Հաղորդավարուհու էջի բաժանորդները գովել են փոքրիկին։

«Չինարեն սովորում են լավատեսները, հոռետեսներն անգլերեն են սովորում, իսկ իրատեսները` «Կալաշնիկովի» լեզուն»,–կատակել է alex.wett–ը։

«Խելացի բալիկ, ինչպես է նրա փոքրիկ գլխում այսքան բան տեղավորվում»,– գրել է elenaapresovna.petrosyan–ը։

Մարգարիտա Սիմոնյանն ավելի վաղ տեսանյութ է հրապարակել, որում նրա հինգ տարեկան դուստր Մարյաշան շուտասելուկներ էր ասում տարբեր լեզուներով։

RT–ի գլխավոր խմբագիրը նաև մեկ այլ տեսանյութ էր հրապարակել, որում նրա երեխաները հայերեն էին խոսում։