Լքել է փոքրիկին ու հեռացել. կինը 2 տարեկան աղջկան թողել է մոսկովյան պոլիկլինիկայում

Երեխային թողել են Մոսկվայի մանկական պոլիկլինիկաներից մեկում ու հեռացել։ Հիմա ոստիկանությունը փնտրում է նրա ծնողներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Անհայտ կինը փոքրիկ աղջկան թողել է Մոսկվայի հյուսիսում գտնվող պոլիկլինիկայում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Քննչական կոմիտեի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է բժշկական դիմակով կինը երեխային գրկած մտնում № 15 պոլիկլինիկայի շենք երեկոյան 6–ին։

Հայտնի է, որ աղջիկը չի խոսում։ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի քննչական մարմիններն անհապաղ կազմակերպել են նախաքննչական ստուգում։

Քննիչները պարզում են, թե ինչպիսի հանգամանքներում և ինչու են աղջկան մենակ թողել։ Երեխային հանձնել են բուժհաստատություն։