Հայաստանից հեռանալիս օտարները օդանավակայանում երգում են «Էրեբունի Երևանը». տեսանյութ

Համացանցում մեծ տարածում է գտնում մի տեսանյութ, որտեղ օտարները երգում են «Էրեբունի Երևանը» երգը։
Sputnik

«Զվարթնոց» օդանավակայանում արված տեսանյութում Հայաստանից վերադարձող զբոսաշրջիկները երգում են Պարույր Սևակի «Էրեբունի Երևանը» երգը։ Դատելով լավ ու պրոֆեսիոնալ կատարումից` մեր երկրի հյուրերը երգիչներ են և, ամենայն հավանականությամբ, ինչ-որ երգչախմբի ներկայացուցիչներ։

Նրանց ոգևորված կատարումը հուշում է, որ զբոսաշրջիկներին դուր է եկել Հայաստանը, մասնավորապես, Երևանը։ Օդանավակայանում այդ պահին եղած մարդիկ ծափահարում և բարի ճանապարհ են մաղթում Հայաստանից հեռացող հյուրերին։