ՌԱԴԻՈ

Հայ ժամանակակից արվեստագետները 25 գործ կնվիրաբերեն Արցախին

Հայ արվեստագետները նվիրատվության կանեն Արցախին: Սա յուրահատուկ նախաձեռնություն է:
Sputnik

 

Ընդհանրապես, եթե անգամ մեկ արվեստագետ, մեկ կտավ նվիրում է ինչ-որ մեկի, ապա դա մեծ մարդասիրական քայլ է, քանի որ նրանք շատ մեծ գումարով են վաճառում իրենց կտավները և շատ դժվար են բաժանվում դրանցից: Այս մասին Sputnik Արմենիայի «Տետ–ա–Տետ» հաղորդման եթերում ասում է «ԱՐՏ PR» ընկերության տնօրեն Գայանե Դավթյանը:

11 մլն 106 հազար 633 դոլար` Արցախին և Հայաստանին. «Հեռուստամարաթոն-2018»-ը ավարտվեց

Գայանե Դավթյանը նշում է, որ այս տարի ինքը դիմել է հայաստանյան ժամանակակից արվեստագետներին՝ գիտակցելով, որ Արցախը ժամանակակից արվեստների կարիք ունի:

«Ժամանակակից արվեստագետների լավագույն սերուցքը կես բառից համաձայնեց նվիրել: Միշտ համագործակցում ենք Արցախի մշակույթի նախարարության հետ և այժմ էլ մեծ միջոցառում պիտի անենք Ստեփանակերտում և նվիրատվությունը կկատարենք: Գործերը, որոնք նվիրատվություն կանենք պետք է մշտական ցուցադրության դրված լինեն թանգարաններում, հիմնականում, դրանք մշտապես կախված կլինեն գերատեսչություններում. 25 գործ, 2-ը՝ քանդակ»,-ներկայացնում է Դավթյանը:

Գերատեսչություններում կտավները կախելու նպատակն է, որ պաշտոնական այցելությունների ժամանակ հյուրերը հնարավորություն ունենան ծանոթանալ հայկական ժամանակակից արվեստին:

«Դրանք փայլուն նմուշներ են, կարծում եմ միջազգային արվեստի աճուրդներում դրանք բարձր գներ կունենային և արվեստային բարձր արժեք»,-հավելում է Դավթյանը:

Արցախն այս տարի գտնվում է մշակութային բումի մեջ, նախատեսվում են նաև ոչ մշակութային բազմաթիվ միջոցառումներ:

«Հուսով եմ, որ միջազգային մամուլը Արցախում ներկա կլինի հատկապես կարևոր երկու իրադարձություններին՝ Համահայկական 7-րդ ամառային խաղերին և Չճանաչված երկրների ֆուտբոլի Եվրոպայի գավաթի խաղարկությանն», -ընդգծում է «ԱՐՏ PR» ընկերության տնօրենը: Նա ասում է, որ մեդիայի միջոցով Արցախում տիրող այդ աշխուժության մասին կտեղեկանա նաև միջազգային հանրությունը: