Թասդ բե՛ր. Թումանյանի քառատողերով հուշանվերային գինիներ են թողարկվել

Թումանյանը հյուրընկալ մարդ է եղել ու նրա տան դռները բոլորի առջև միշտ բաց են եղել։ Ավելին, ընկերական միջավայրում Թումանյանը նաև խնջույքներ է վարել ու որպես թամադա հանդես եկել։ Խնջույքների ժամանակ, բնականաբար, Թումանյանի ձեռքին գինու թասն է միշտ եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Թողարկվել են նոր հուշանվերային գինիներ, որոնք նվիրված են Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150–ամյա հոբելյանին։

Փաշինյանը գինի է խմում Երևանի փողոցներում. «Գինու օրերը»` կարևոր բրենդ. տեսանյութ

Sputnik Արմենիայի հետ զրույցում թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Եղիազարյանը նշեց, որ հուշանվերային գինիների միջոցով մարդիկ Թումանյանի մասին հավելյալ ինֆորմացիա են ստանալու, քանի որ դրանք ուղեկցող գրքույկ ունեն։

«Գրողի քառատողերով գինիներին ամրացված գրքույկում նշված է, թե Թումանյանը երբվանից սկսեց իր տան հավաքույթ–խնջույքները, ինչպես էին դրանք անցնում և այլն։ Այս տարի, բացի Թումանյան պոետին, հասարակական գործչին ներկայացնելուց, թանգարանը նաև Թումանյան մարդուն ծանոթացնելու գործունեություն է սկսել։ Պարբերաբար տարբեր միջոցառումներով կներկայացնենք ինչպիսին էր Թումանյանը որպես հայր, որպես լավ ընկեր»,–ասաց Եղիազարյանը։

Նրա խոսքով` բոլորին հայտնի է, որ Թումանյանը հյուրընկալ մարդ է եղել ու նրա տան դռները բոլորի առջև միշտ բաց են եղել։ Ավելին, ընկերական միջավայրում Թումանյանը նաև խնջույքներ է վարել ու որպես թամադա հանդես եկել։ Եղիազարյանը հայտնեց նաև, որ խնջույքների ժամանակ, բնականաբար, Թումանյանի ձեռքին գինու թասն է միշտ եղել։

Թասդ բե՛ր. Թումանյանի քառատողերով հուշանվերային գինիներ են թողարկվել

«Մեր թանգարանում պահպանվում է նաև Թումանյանի գինու բաժակներից մեկը, որը նաև զանգի տեսք ունի։ Բաժակը որպես զանգ Թումանյանն օգտագործել է հյուրերի ուշադրությունը գրավելու համար»,–ասաց նա։

Թումանյանը խնջույքներ կազմակերպելու ու դրանք ինչպես հարկն է տոնելու համար օրինակ է վերցրել հորից։ Թանգարանի տնօրենի ԺՊ–ն ասում է, թե սխալված չի լինի, եթե ասի, որ գինեձոն առաջինը Թումանյանի հայրը` Տեր–Թադևոսն է արել։ Իսկ գինեձոնի պատճառը Թումանյանի առաջին` Մոսկվայում հրապարակված գիրքն է եղել։ Գրողի հայրն իր տանն է հավաքել բոլոր ծանոթ–բարակամներին ու մեծ խնջույք արել` ասելով.«Եթե տղաս մեծ գրող է դարձել, ուրեմն` ես էլ մեծ մարդ եմ»։

Թասդ բե՛ր. Թումանյանի քառատողերով հուշանվերային գինիներ են թողարկվել

Եղիազարյանը հայտնեց նաև, որ «Արմենիա Վայնի» հետ համատեղ թողարկած գինի-հուշանվերները նախ կվաճառվեն միայն թանգարանում, հետո արդեն սահմանափակ քանակությամբ առևտրային կենտրոններում կվաճառվեն։ Թումանյանի տուն–թանգարանը գինեգործարանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել` հետագայում որոշ ծրագրերի հովանավորությունը ստանձնելու համար։