ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. «Փաստ» թերթի տեղեկություններով` առաջիկայում նոր աղմկահարույց բացահայտումներ են սպասվում:
«Մասնավորաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ, երեք քրեական գործերով «անցնում» է Կենտրոնի նախկին թաղապետ, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:
Ըստ տեղեկությունների` քրեական գործերն առնչվում են տարբեր չարաշահումներին՝ սկսյալ թաղապետ աշխատած ժամանակներից մինչև Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարություն».–գրում է թերթը:
«Փաստի» հավաստմամբ`մոտ ապագայում հասարակությունը կտեղեկացվի ուշագրավ բացահայտումների մասին: