«Այդ հայն անհետացել է». Լավրովը բացատրել է` ինչու Պոմպեոյին «Պոբեդայով» չի դիմավորել

2015 թվականի մայիսին Ջոն Քերիին դիմավորելիս Լավրովը հանդիպման էր եկել սպիտակ խորհրդային արտադրության «Պոբեդայով»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բավարարել է լրագրողների հետաքրքրասիրությունն ու պատասխանել հարցին, թե ինչու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին Ռուսաստան կատարած նրա այցի ժամանակ չի դիմավորել «Պոբեդա» սպիտակ ավտոմեքենայով, ինչպես Պետդեպի նախկին ղեկավար Ջոն Քերիին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Եթե ԱՄՆ-ը Վենեսուելա ներխուժի. Լավրովը ներկայացրել է ՌԴ հնարավոր քայլերը

2015 թվականի մայիսին Ջոն Քերիին դիմավորելիս Լավրովը հանդիպման էր եկել սպիտակ խորհրդային արտադրության «Պոբեդայով» և նրան կարտոֆիլ և լոլիկ բերել։

«Այն հայը, որն ինձ այդ «Պոբեդան» տվել էր, անհետացել է, չգիտեմ` ուր է», – կատակով ասել է Լավրովը լրագրողներին։

Այն ռեպլիկին, թե Քերիի հետ նրանք կարծես ընկերներ լինեին, իսկ Ռուսաստանում Պոմպեոյի ընդունելությունը սովորական պաշտոնական է եղել, ԱԳՆ ղեկավարը քմծիծաղով ասաց. «Ի՞նչ պաշտոնական, ինչի՞ մասին եք խոսում»։

Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երեքշաբթի Սոչիում հանդիպում է ունեցել իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, ինչպես նաև նրան ընդունել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Սա Պոմպեոյի առաջին այցն էր ՌԴ պետքարտուղարի պաշտոնում, որին նա նշանակվել էր 2018 թվականի մարտին։