Երևանում երիտասարդը ծեծել է կնոջը, հետո կոտրել նրա գործակալության դռան ապակին

Վեճին միջամտել են այլ անձինք, որոնք նաև ահազանգել են իրավապահներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Երեկ երիտասարդ մի տղայի և մի կնոջ մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել Երևանում։ Երիտասարդը վիճել է կնոջ հետ ու ծեծել նրան։

Ինչո՞ւ է տղամարդուն լքել նրա երկրորդ կինը. 21-ամյա աղջիկը հեռացել է անհայտ ուղղությամբ

Ըստ որոշ տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել կնոջը պատկանող տուրիստական գործակալության տարածքում, որը գտնվում է Մովսես Խորենացու փողոցում։

Այլ անձանց ներկայությամբ 35-ից 40-ամյա կնոջը ծեծելուց հետո մոտ 20 տարեկան երիտասարդը կոտրել է նաև տուրիստական գործակալության դռան ապակին, նաև հրապարակային կնոջ հասցեին սպանության սպառնալիքներ հնչեցրել։

Վեճին միջամտել են այլ անձինք, որոնք նաև ահազանգել են իրավապահներին։ Վերջիններս պարզում են կատարվածի հանգամանքները։ Մեր տեղեկություններով՝ միջադեպի պատճառը միջանձնային է։