ՌԱԴԻՈ

Խաչիկյան. «Չենք օգտագործում հայ-չինական առևտրատնտեսական հարաբերությունների պոտենցիալը»

Գործարար Կարեն Խաչիկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հայ-չինական հարաբերությունների առևտրատնտեսական բաղադրիչին։
Sputnik

 

Խաչիկյան. «Չենք օգտագործում հայ-չինական առևտրատնտեսական հարաբերությունների պոտենցիալը»

Գործարար Կարեն Խաչիկյանը ողջունում է վարչապետ Փաշինյանի այցը Չինաստան և կարծում է, որ օրենսդրական դաշտի փոփոխությունները հնարավորություն կտան ավելի դյուրին դարձնել երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը։

Նիկոլ Փաշինյանը ցնցված է. ինչ են հյուրասիրել վարչապետին և նրա կնոջը Չինաստանում

«Ցավոք, չենք օգտագործում հայ-չինական առևտրատնտեսական հարաբերությունների ամբողջ պոտենցիալը»,-փաստում է Խաչիկյանը։

Գործարարը փաստում է, որ Չինաստանն այսօր արտահանման ծավալներով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում, և, ըստ նրա՝ մեծ սխալ կլինի չօգտվել այդ հնարավորությունից։

«Չինական շուկան այսօր ունի բարձրորակ ապրանքների կարիք, որոնք կարող են մատակարարվել Հայաստանից»,-ընդգծում է Խաչիկյանը։

Նա հոմազված է, որ Չինաստանի հետ ԵԱՏՄ-ի շրջանակում ազատ առևտրի գոտու համաձայնագրի կնքումը ևս կնպաստի հայաստանյան տնտեսության զարգացմանը։

Մայիսի 14-ից 16-ն աշխատանքային այցով Չինաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ իր այցը Չինաստան նոր խթան կհաղորդի հայ–չինական հարաբերություններին։