Հայաստանի որոշ հատվածներում օդի ջերմաստիճանը կհասնի +33–ի. եղանակի տեսություն

Օդերևութաբանները կանխատեսել են, որ օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Հայաստանի տարածքում առաջիկա օրերին` մայիսի 15-19-ը, տեղումներ չեն գրանցվի։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

«Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, Սյունիքում այսօր ջերմաստիճանը կհասնի +33 աստիճանի։

Երևանում նույնպես առաջիկա օրերին տեղումներ չեն գրանցվի։

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +30 աստիճանի, իսկ գիշերը կտատանվի 13-15 աստիճանի սահմանում։