Դոնալդ Թրամփի ավտոշարասյան մոտոցիկլետները վթարի են ենթարկվել. լուսանկարներ

Դեպքը տեղի է ունեցել Լուիզիանայի օդանավակայանի ճանապարհին։ Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյան մոտոցիկլետներից երեքը վթարի են ենթարկվել Լուիզիանայում։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալության թղթակից Ջենիֆեր Ջեյկոբսը, որն ուղեկցել է ԱՄՆ առաջնորդին։

«Թրամփի ավտոմեքենային ոչինչ չի եղել, բայց ավտոշարասյան սպաներից մի քանիսը վթարի են ենթարկվել», – Twitter–ի իր էջում գրել է լրագրողը։

​Նշվում է, որ օդանավակայանի ճանապարհին Թրամփին ուղեկցող ոստիկանության աշխատակիցներից մեկը չի կարողացել կառավարել մոտոցիկլետն ու ընկել է վրայից։

​Լրագրողն ավելացրել է, որ պատահարից տուժած 3 ոստիկանները վնասվածքներով տեղափոխվել են մոտակա հիվանդանոց։ Նրանց վիճակը կայուն է։

ԱՄՆ նախագահի զրահապատ լիմուզինը չի վնասվել։

Թրամփը մեկնել էր Լուիզիանա, որտեղ պիտի ելույթ պիտի ունենար համախոհների առաջ։