ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Մայիսի 14-ին, ժամը 20:13-ին «911» ծառայությունը Մասիսի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացել, որ Արարատի մարզի Այնթապ գյուղի 3-րդ փողոցի ջրատարում մարդու գանգ է հայտնաբերվել: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավճակների նախարարության կայքում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը ոստիկանության աշխատակիցները գանգը տեղափոխել են դատաբժշկական փորձաքննության:
Փրկարարները նշված տարածքում իրականացրել են տեղազննման աշխատանքներ, կմախքի այլ հատվածներ չեն հայտնաբերվել: