ՀՀ ՊՆ զորամասերից մեկում զինծառայող է մահացել

Քսան տարեկան զինվորի մահվան պատճառը, ըստ նախնական տեղեկությունների, դժբախտ պատահարն է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. ՀՀ Զինված ուժերում զինվոր է մահացել: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Խորը ցավով պետք է տեղեկացնեմ, որ այսօր ՀՀ ԶՈւ-երում, նախնական դժբախտ պատահարի հետևանքով, մահացել է զինծառայող, կրտսեր սերժանտ Արարատ Սիմոնի Խեչումյանը՝ ծնված 1999թ.-ին»,- Facebook-ի իր էջում գրել է Հովհաննիսյանը:

Խեչումյանը ՀՀ ԶՈւ ծառայության էր զորակոչվել Կապանի զինվորական կոմիսարիատից: Պաշտպանության նախարարի խոսնակը ցավակցություն է հայտնել զինծառայողի հարազատներին: