ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. ՀՀ Զինված ուժերում զինվոր է մահացել: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Խորը ցավով պետք է տեղեկացնեմ, որ այսօր ՀՀ ԶՈւ-երում, նախնական դժբախտ պատահարի հետևանքով, մահացել է զինծառայող, կրտսեր սերժանտ Արարատ Սիմոնի Խեչումյանը՝ ծնված 1999թ.-ին»,- Facebook-ի իր էջում գրել է Հովհաննիսյանը:
Խեչումյանը ՀՀ ԶՈւ ծառայության էր զորակոչվել Կապանի զինվորական կոմիսարիատից: Պաշտպանության նախարարի խոսնակը ցավակցություն է հայտնել զինծառայողի հարազատներին: