Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են երթուղայինն ու երեք մարդատար ավտոմեքենա

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Խոշոր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանի Ռուբինյանց փողոցում։ Վթարված ավտոմեքենաների թվում է նաև մարդատար միկրոավտոբուսը։

Կյանքից հեռացել է Սուրեն Գյանջումյանը

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ Կայքի տեղեկություններով`ժամը 15։20-ի սահմաններում Երևանի Քանաքեռ–Զեյթուն համայնքի Ռուբինյանց փողոցում «Գոշ գազ» գազալցակայանի դիմաց, բախվել են երկու Mercedes և մեկ Skoda մակնիշի ավտոմեքենաներն ու մարդատար «Գազել» մակնիշի 58 համարի երթուղայինը։

Վթարի հետևանքով 1 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Վթարի հատվածում երթևեկությունը ներկա պահին խցանված է, վթարված ավտոմեքենաները հայտնվել են Ռուբինյանց փողոցի ու դեպի Ծարավ Աղբյուրի փողոց տանող Ռուբինյանց նրբանցքի երթևեկելի հատվածներում` դժվարացնելով անցուդարձը։