Սիրիական բնակավայրերի հրթիռակոծությունից երեխաներ են զոհվել. նրանց թվում հայ կա

Արդեն երկու օր է, ինչ զինյալ ահաբեկիչները հրթիռներ են արձակում Սիրիայի Սքեյբիե շրջանի խաղաղ բնակչության ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Սիրիական Համա քաղաքի արվարձանների հրթիռակոծման պատճառով երեխաներ են զոհվել:

Հրթիռակոծությունը տեղի է ունեցել մայիսի 12–ին զինյալ խմբավորումների կողմից։

Սիրիահայերին սիրում և հարգում են Սիրիայի իշխանությունն ու ժողովուրդը.հյուպատոսն ասաց`ինչու

Այս մասին տեղեկացնում է Հալեպում լույս տեսնող հայկական «Գանձասար» շաբաթաթերթը՝ հղում անելով սիրիական «ՍԱՆԱ» պետական լրատվական գործակալության հաղորդած տեղեկատվությանը։

Զինյալները բազմաթիվ հրթիռներ են արձակել Սքեյբիե շրջանի խաղաղ բնակչության ուղղությամբ:

Հրթիռակոծման հետևանքով զոհվել են 5-10 տարեկան 4 երեխաներ, վիրավորվել են տասնյակ քաղաքացիներ:

Զոհերից մեկը հայազգի Ջեսիկա Սեմերճյանն է:

Մայիսի 13–ին ևս զինյալները հրթիռակոծել են նույն բնակավայրը։ Զոհվել էր` 1, վիրավորվել՝ 5 մարդ: