Հայաստանը լուրջ հաջողություններ է գրանցում ռազմարդյունաբերության ոլորտում. պատգամավոր

Պատգամավոր Տիգրան Կարապետյանը կարծում է, որ ռազմարդյունաբերությունն ու բարձր տեխնոլոգիաները կարող են լոկոմոտիվ դառնան Հայաստանի տնտեսության զարգացման համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիս — Sputnik. Հայաստանը լուրջ հաջողությունների է հասել սպառազինության որոշ տեսակների արտադրության մեջ և մտադիր չէ սահմանափակվել այսքանով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Կարապետյանը։

Ինչպես նշեց խորհրդարանականը, ՀՀ ԶՈւ սպառազինությունը համալրած ԱԹՍ–ների ընդհանուր քանակի 95%–ը հայրենական արտադրանքի ԱԹՍ–ներ են։

Հայաստանը կրճատում է սպառազինության՝ Ադրբեջանի հետ ունեցած տարբերությունը. Հարությունով

«Սա աննախադեպ ցուցանիշ է, հաշվի առնելով, որ այս ուղղությամբ քայլեր սկսել ենք ձեռնարկել ընդամենը մի քանի տարի առաջ», – ասաց Կարապետյանը։

Ինչպես նշեց պատգամավորը, Հայաստանն այսօր նաև քաղաքացիական նշանակության ԱԹՍ–ներ է մատակարարում Ասիայի երկրներ։ Հանրապետությունում արտադրում են նաև ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ։

Պատգամավորն ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ տանկերի և ռազմական ինքնաթիռների արտադրություն դեռ չունենք։ Ընդ որում, ռազմարդյունաբերության մեջ մեծ նշանակություն ունի ՏՏ–մասնագետների ներգրավումը։

Պատգամավորն ընդգծում է, որ Հայաստանին զարգացած ռազմարդյունաբերությունը պարզապես անհրաժեշտ է։ Դրանք կարող են լոկոմոտիվ դառնալ երկրի տնտեսության զարգացման համար։

Ռազմաարդյունաբերության ոլորտի զարգացման համար լայնամասշտաբ ծրագիր կա. նախարար

«Մենք անում ենք հնարավոր ամեն բան և փորձում վերացնել այդ ճանապարհին առկա օրենսդրական խոչընդոտները», – ասաց Կարապետյանը։

Նա հայտնեց, որ Երևանի ռազմական գործարանին կից մեքենաշինական արտադրություն է լինելու։ Ավելին` արտասահմանյան ներդրողները հետաքրքրված են այս նախագծով։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ–ում պատասխանելով պատգամավորների հարցին, բողոքեց ասելով, որ Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացման համար միջոցներ կան, իսկ գաղափարներ` ոչ։ Այնուամենայնիվ, նա նշեց, որ Հայաստանը որոշակի հաջողությունների է հասել, որոնք կարող են լուրջ արտադրության հիմք դառնալ: Բայց դրա համար նախ անհրաժեշտ է փորձարկումներ իրականացնել, համոզվելու համար դրանց արդյունավետության մեջ։