Գալկինն առաջին անգամ ասել է` ինչպես է ծանոթացել Պուգաչովայի հետ

Հայտնի հաղորդավարը լուսանկար է հրապարակել սիրելի կնոջ հետ։ Լուսանկարում Պուգաչովան երգում է ընկերների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Հաղորդավար և շոումեն Մաքսիմ Գալկինը Instagram–ում գրել է իր աստղային կնոջ` Ալլա Պուգաչովայի հետ ծանոթության պատմությունը։

Հրապարակվել է Ալլա Պուգաչովայի «վուլգար» տեսահոլովակը

Գալկինը նաև մի լուսանկար է հրապարակել, որում Պուգաչովան երգում է ընկերների համար, իսկ Գալկինը կանգնած է նրա հետևում։

«Ծանոթացել ենք 18 տարի առաջ պարի ընթացքում. այդպես էլ պարում ենք մինչև հիմա», – գրել է Մաքսիմը։

Գալկինի բաժանորդներին դուր է եկել գրառումը։

«Հնարավորինս երկար պարեք։ Ձեր պարը հիանալի է, ճակատագիրը նման բան է նվիրում ընտրյալներին», «Չեմ դադարում հավատալ, որ սեր գոյություն ունի` անկեղծ և հավատարիմ», – գրել են երկրպագուները։

Հիշեցնենք, որ Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը ծանոթացել են 2001թ–ին, իսկ 2011թ–ին պաշտոնապես օրինականացրել են իրենց հարաբերությունները։ 2013թ–ի սեպտեմբերին ծնվել են աստղային զույգի երկվորյակները` Լիզան և Գարին։