Օդանավակայանում Հայաստանի պատվիրակությանը սպասում էր Պատվո պահակախումբը։ Ազգային տարազներով երեխաները ծաղիկներ են նվիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և տիկին Աննա Հակոբյանին:
Փաշինյանին դիմավորել են Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարոզչության փոխնախարար Գուո Վեյմինը, Հայաստանում Չինաստանի դեսպան Տիեն Էրլոնգը, երկրում հայկական դիվանագիտության ներկայացուցիչները։