44–ամյա վարորդին մահացած են գտել երթուղայինի մեջ

Նախնական վարկածով՝ տղամարդը մահացել է հայտնաբերումից մոտ 4-5 ժամ առաջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Թիվ 8 երթուղին սպասարկող «Գազելում» հայտնաբերվել է վարորդի դին։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երեկ գիշեր քաղաքացիները Կենտրոնական գերեզմանատան մոտ, որը հայտնի է Թոխմախի գերեզմանատուն անվամբ, երկար ժամանակ կայանած «Գազել» են նկատել։ Նրանք հայտնաբերել են, որ վարորդը ղեկին մահացել է։ Նշված «Գազելը» սպասարկում է թիվ 8 երթուղին։

Արմավիրում անչափահասները սեռական հարաբերություն են ունեցել 13-ամյա աղջնակի հետ. նա հղի է

Տարածքում աշխատող մարդիկ վաղուց նկատել են Գազելը և մտածել են, որ վարորդը ղեկին քնած է։ Ժամեր անց նրանցից մեկը մոտեցել է մեքենային ու հասկացել, որ վարորդը չի արձագանքում, ուստի անմիջապես ահազանգել է շտապօգնություն և ոստիկանություն։

Նախնական վարկածով՝ տղամարդը մահացել է հայտնաբերումից մոտ 4-5 ժամ առաջ։ Վարկած կա, որ նա սրտի կաթված է ստացել, ինչը կպարզվի փորձաքննությամբ։

Դեպքի վայր եկած հարազատները ներկաներին ասել են, որ նա արդեն մի քանի ժամ է չի արձագանքում հեռախոսազանգերին։ Մեր տեղեկություններով՝ մահացած տղամարդը 44 տարեկան էր, ապրում էր Կոտայքի մարզի Առինջ գյուղում։