Վարչապետը հանդիպել է Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի ղեկավարի հետ

ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի «Ոսկե գրքում»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հանդիպում ունեցավ նաև Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի նախագահ Ֆերնան Էտգենի հետ։

Ի՞նչ են քննարկել Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետները

Ինչպես հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, հայկական կողմից հանդիպմանը ներկա է նաև Բելգիայում և Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, իսկ լյուքսեմբուրգյան կողմից` մի շարք պատգամավորներ։

Հանդիպումից առաջ ՀՀ կառավարության ղեկավարը գրառում է թողել Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի «Ոսկե գրքում»։

«Մեծ պատիվ է ինձ համար այցելել պատմական այս շենք: Ես երախտապարտ եմ բարեկամ Լյուքսեմբուրգին ջերմ ընդունելության համար: Հայաստանի և Լյուքսեմբուրգի հարաբերություներն ունեն մեծ ներուժ` հետագայում այն ավելի զարգացնելու համար: Եվ մենք կանենք առավելագույնը դրան հասնելու համար։ Շնորհակալություն ջերմ ընդունելության համար», – գրել է Փաշինյանը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետը հանդիպել էր Լյուքսեմբուրգի կառավարության ղեկավար Քսավյե Բեթելի հետ։

Վարչապետը հանդիպել է Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի ղեկավարի հետ

Լյուքսեմբուրգում տեղի ունեցած հանդիպումներից հետո հայկական պատվիրակությունն մեկնել է Բրյուսել, որտեղ Փաշինյանը Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից կմասնակցի պաշտոնական ճաշին, որը նվիրված է Արևելյան գործընկերության 10-ամյակին։