Սյույ Լյանը` 11 դպրոցական աղջկա հայրը, սովորեցրել է շանը հետևել դստերը, որ նա ժամանակին կատարի տնային աշխատանքը։ Հենց որ աղջիկը շեղվում է դասերից, շունն իսկույն արձագանքում է։
«Դպրոցի ուսուցչի պես չէ, բայց երբ նա հսկում է ինձ, շատ է օգնում։ Տնային աշխատանքն անելն էլ այդքան ձանձրալի չի, ես սովորաբար չեմ շեղվում», – խոստովանում է աղջիկը։
Սինյան սիրում է շանն ու դասերն անելուց հետո խաղում է նրա հետ։
Չորքոտանի «ուսուցիչը», որի անունը Ֆանտուան է, արդեն երեք տարեկան է։