ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Հանրապետության տարածքում մայիսի 13-ը առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։
Քամին՝ հարավային 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 13-15-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում մայիսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 13–ի ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +27 աստիճան։