Մին ասի`«կծմնձուկ». արցախցիները փորձության էին ենթարկում ժենգյալով հացի փառատոնի հյուրերին

Հաթերք արցախյան գյուղում կայացավ «Ժենգյալով հացի» երկրորդ փառատոնը։ Միջոցառմանն ավելի քան 10 հազար զբոսաշրջիկ էր մասնակցում։ Նաև պատրաստվեց ամենաերկար՝ 303 սանտիմետր երկարություն ունեցող ժենգյալով հացը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik, Նանա Մարտիրոսյան․ Իրարանցում, հայրենասիրական երաժշտություն, գրտնակ անող կանայք, թթի օղու բաժակներով տղամարդիկ ու 17 կամ նույնիսկ 24 տեսակի կանաչիով պատրաստված ժենգյալով հաց։ Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում կայացավ «Ժենգյալով հացի» երկրորդ ամենամյա փառատոնը։ «Էկոտուրիզմն Արցախում» նախաձեռնության առաջնորդ, 22-ամյա Սամվել Միրզախանյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ 120 տաղավար է գործում, որ միջոցառմանն ավելի քան  10 մարդ է այցելել։

Մին ասի`«կծմնձուկ». արցախցիները փորձության էին ենթարկում ժենգյալով հացի փառատոնի հյուրերին

Հայերենի տարբեր բարբառներով ու օտար լեզուներով հարցնում են ժենգյալով հացի գինը, հարցնում են՝ քանի տեսակի կանաչի է օգտագործվում, իսկ ոմանք փորձում են արտասանել «ճռճռուկ», «թրթնջուկ», «մոխրաթալ» ու «կծմնձուկ» բառերը։ Շատերի մոտ վատ է ստացվում, ու դա ծիծաղեցնում է տեղացիներին, որոնք հրավիրում են անցորդներին գինի կամ թթի օղի համտեսել։

Մին ասի`«կծմնձուկ». արցախցիները փորձության էին ենթարկում ժենգյալով հացի փառատոնի հյուրերին

Բոլոր տաղավարներում ակտիվ վաճառք է իրականացվում, բազում մարդիկ հետևում են պատրաստման ընթացքին։ Մեզ հաջողվում է համոզել տեղացի Գայանեին թույլ տալ մեր նկարահանող խմբին ժենգյալով հաց պատրաստել, ու նա սիրալիր կերպով սկսում է իր վարպետության դասընթացը։ Պետք է լավ գրտնակել խմորը, լցնել կանաչին, կարն ամրացնել ու նորից տափակացնել խմորը։ Իսկ հետո եփել այն սովորական տակառից պատրաստած ինքնաշեն վառարանում։

Մին ասի`«կծմնձուկ». արցախցիները փորձության էին ենթարկում ժենգյալով հացի փառատոնի հյուրերին

Ինձ մոտ ստացվում է։ Հավեսի եմ ընկնում ու փորձում վաճառել իմ պատրաստած ժենգյալով հացն ու, բնականաբար, փորձի պակասից գին եմ «կրակում»՝ երկու հազար դրամ, փառատոնին սահմանված 500 դրամի փոխարեն։ Մարդիկ, որոնք պատրաստ էին գնել իմ սարքած ժենգյալով հացը, գինը լսելուց հետո ասում են, որ կգնեն միայն այն դեպքում, եթե կարողանամ թվարկել միջի բոլոր կանաչիների անունները։ Ձախողում եմ առաջադրանքը ու չեմ կարողանում վաճառել այն։ Ժլատ զբոսաշրջիկներին հակառակ Գայանեի ամուսինը վերցնում և ինքն է ուտում իմ պատրաստածը։ 

Մին ասի`«կծմնձուկ». արցախցիները փորձության էին ենթարկում ժենգյալով հացի փառատոնի հյուրերին

Երաժշտությունը լռում է, բոլորը գնում եմ ամենամեծ ժենգյալով հացի տաղավարի մոտ։ Հադրութի շրջանի մշակույթի և երիտասարդության բաժնի նախաձեռնությամբ  ավելի քան երեք մետրանոց ժենգյալով հաց է թխվել։ Կազմակերպիչներից Երազիկ Հայրիյանը խոստովանում է, որ նրանք ուզում են հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում ու ամեն տարի մեծացնում են հացի չափը։ Նախորդ տարի այն 283 սանտիմետր էր ու 28 կանաչի էր օգտագործվել, իսկ այս տարի՝ 303 է և 25 տեսակի կանաչի է օգտագործվել։

Մին ասի`«կծմնձուկ». արցախցիները փորձության էին ենթարկում ժենգյալով հացի փառատոնի հյուրերին

Ժենգյալով հացը կտրում ու բաժանում են բոլոր ցանկացողներին, բայց նույնիսկ այդ հսկայական հացը բոլորին չի հերիքում ու մարդիկ նորից ցրվում են տաղավարների մոտ։ Հավաքվածները նաև այլ ուտեստներ են համտեսում, այստեղ կա խորոված, տեղական բաղադրատոմսով պատրաստած քաբաբ, քաղցրեղեն, այդ թվում՝ գաթա, որը, զբոսաշրջիկների խոսքով, առանձնահատուկ համ ունի։

Մին ասի`«կծմնձուկ». արցախցիները փորձության էին ենթարկում ժենգյալով հացի փառատոնի հյուրերին

Այս համայնքում ընդհանուր առմամբ 450 տնտեսություն կա,  մոտ 1600 մարդ է ապրում։ Կյանքը հանդարտ է, բայց խնդիրներով լի ու դրանցից ամենակարևորը վատ ճանապարհներն են։ Բայց նման զանգվածային միջոցառումներից հետո այդ խնդիրների մի մասը գուցե կլուծվի, քանի որ ժենգյալով հացի ապրանքանիշը գնալով ավելի ճանաչելի է դառնում ու միակ վայրը, որտեղ կարելի է վայելել այդ ուտեստի իրական համը Հաթերքն է։