Հայաստանի ո՞ր շրջաններում անձրև կտեղա. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսել են, որ առաջիկա երկու օրերին Հայաստանի առանձին շրջաններում տեղումներ կգրանցվեն։ Չի բացառվում նաև, որ որոշ հատվածներում կարկուտ կտեղա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Մայիսի 12-ին և 13-ին Հայաստանի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

Տեղումներ կգրանցվեն Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում և Սյունիքում։

Մայիսի 14-16-ը տեղումներ չեն գրանցվի։

Քամին կլինի հարավային՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Երևանում մայիսի 12-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում կարճատև անձրև կտեղա, որը կուղեկցվի ամպրոպով։

Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկը կհասնի +26 աստիճանի, իսկ գիշերը կտատանվի 11-13 աստիճանի սահմանում։