ՌԱԴԻՈ

«Ղումարբազությունը» դարձել է աշխատանք աղքատ բնակչության համար. Մեսրոպ Առաքելյան

Մութ անկյուն - Մեսրոպ Առաքելյան
Sputnik

ՀՀ վարչապետի խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման շրջանակներում անդրադարձել է Հայաստանում խաղային բիզնեսի առանձնահատկություններին, ոլորտում առկա չարաշահումներին, ինչպես նաև օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի՝ նախատեսվում է սահմանափակել բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը: 

Առաքելյան. «Վիճակախաղերի արգելումը պետությանը միլիարդների վնաս կբերի»

«Բուքմեյքերական գրասենյակներում սպորտային խաղերը հետ են մղվել, դրանք կամաց-կամաց վերածվում են կազինոների, որտեղ կարելի է ժամեր անցկացնել, նաև շահումով խաղեր խաղալ: Իհարկե, այդ ընկերությունների գործունեության դադարեցման հետևանքով խնդիրներ կլինեն նաև աշխատատեղերի հետ կապված, սակայն ամեն գնով հիմնավորել բյուջետային մուտքերն, այդքան էլ ճիշտ չէ»,- նշում է Մեսրոպ Առաքելյանը:

ՀՀ-ում գործող 4 բուքմեյքերական ընկերությունները միասին տարեկան ունենում են ավելի քան 120-130 մլն դոլարի շրջանառություն: Նրանք պետական բյուջե են վճարում 2 մլրդ դրամից ավելի հարկ: Տարեցտարի ոլորտում շրջանառության 20-30 տոկոս աճ է նկատվում:

Տնտեսագետի համոզմամբ՝ վճարված հարկերի շնորհիվ հասարակությանը տված օգուտը շատ ավելի քիչ է, քան դրա հետևանքով առաջացած խնդիրները: