Տատ, խայտառակ մի արա. Գոհար Ավետիսյանի տատն ու վարպետի դասը Երևանի կենտրոնում. լուսանկար

Դիմահարդարման վարպետ Գոհար Ավետիսյանը վարպետության դաս անցկացրեց Հյուսիսային պողոտայում։ Միջոցառման ժամանակ ելույթ ունեցավ նաև նրա տատը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Դիմահարդարման վարպետ Գոհար Ավետիսյանի Մարգարիտա տատն այսօր եկել էր թոռան վարպետության դասին, որը կազմակերպվել էր բաց երկնքի տակ` Հյուսիսային պողոտայում։

Ավետիսյանին տեսնելու և նրա մոդելը դառնալու ցանկությամբ եկածների թիվը հասնում էր 2 հազարի։ Հաջողակ դարձավ Սոչիում ծնված 15–ամյա Աննան։ Աղջիկը վաղուց էր երազում տեսնել Գոհարին, սակայն նույնիսկ ենթադրել չէր կարող, որ նրա մոդելը կդառնա Երևանում։

Վարպետության դասի ժամանակ Գոհարը բոլորի ներկայությամբ դիմեց տատիկին, որը հանդիսատեսի շարքերում էր։

«Մարգարիտ տատի, էստեղ եմ` բեմում։ Ո՞նց ես», – հարցրեց Ավետիսյանը։

Տատ, խայտառակ մի արա. Գոհար Ավետիսյանի տատն ու վարպետի դասը Երևանի կենտրոնում. լուսանկար

Հաղորդավարը տարեց կնոջը բեմ հրավիրեց, որպեսզի հավաքվածները ծանոթանան նրա հետ։ Տատիկն էլ ելույթ ունեցավ ու խոստովանեց, որ երջանիկ է այսպիսի թոռ ունենալու համար, որին ճանաչում է ամբողջ աշխարհը։ Հետո ավելացրեց` ամեն տատիկ չի կարող է պարծենալ դրանով։

«Տատ, խայտառակում ես ինձ», –շփոթված ասաց Ավետիսյանը։

Սակայն դա չկանգնեցրեց տատիկին, նա շարունակեց գովաբանել Գոհարին և ասաց, որ շատ է սիրում թոռանը և կյանքը կտա նրա համար։

Գոհար Ավետիսյանը Հյուսիսային պողոտայում երգեց «Ով սիրուն, սիրուն» երգը. տեսանյութ

«Ես էլ եմ քեզ սիրում, տատի», – ասաց Ավետիսյանը։

Դիմահարդարման վարպետի դասընթացը, որը մոտ երկու ժամ տևեց, ուղեկցվեց երգելու և պարելու մրցութային ծրագրերով։

Ավետիսյանը ծնունդով մարտունեցի է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ Գոհարը մեկ տարեկան է եղել։ Նրա համար Մոսկվան արդեն հարազատ է դարձել, բայց Հայաստանի հետ կապը չի խզում։ Գոհարը համոզված է, որ հայի աչքերն ամենագեղեցիկն են աշխարհում։