Մոտենում ենք առաջին +30-ին. օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` շաբաթը կավարտվի տեղումներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Հայաստանի առանձին շրջաններում մայիսի 11-13-ը, կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

Քամին կլինի հարավային` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

«Օդի ջերմաստիճանը մայիսի 11-15-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Երևանում առանձին հատվածներում մայիսի 11–ին և 12-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկը կհասնի +25 աստիճանի, գիշերը կտատանվի 10-12 աստիճանի սահմանում։

«Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն ավելի վաղ հայտնել էր, որ մայիսի 15-ից հանրապետության հովտային գոտում, այդ թվում և Երևանում կունենանք այս տարվա առաջին +30 աստիճանը։