Դուր չի եկել փեսայի խոսելաձևը. Լոռու մարզում տեղի ունեցած դանակահարության մանրամասները

Հաղթանակի տոնը Լոռու մարզի Լեռնավան գյուղում ավարտվել է դանակահարությամբ։ Գյուղի տղամարդկանցից մեկը երեք անգամ դանակով հարվածել է երիտասարդ ազգականին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Մայիսի 10-ին, ժամը 01.35-ին ոստիկանության Սպիտակի բաժինը հաղորդում է ստացել հիվանդանոցից, որ «մեջքի շրջանի կտրած-ծակած վերքերով» բուժօգնության է դիմել Լեռնավան գյուղի 21-ամյա մի բնակիչ։

Արտառոց դեպք Հայաստանում. դիմակավորված անձինք վերելակում հարձակվել են տղամարդու վրա

Sputnik Արմենիան որոշ մանրամասներ է իմացել Լոռու մարզում տեղի ունեցած դանակահարության մասին:

Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 21-ամյա երիտասարդն ու նրան դանակահարած 32-ամյա տղամարդը ազգականներ են:

Վեճն ու դանակահարությունը տեղի են ունեցել նրանց հայրենի Լեռնավան գյուղում: Ըստ գյուղում շրջանառվող որոշ տեղեկությունների՝ միջադեպի համար լուրջ պատճառ չի եղել։ Դանակահարված երիտասարդի` Սպիտակում ապրող փեսայի խոսելաձևը դուր չի եկել դանակահարողին: Վերջինս այդ ամենը փորձել է պարզաբանել համագյուղացի երիտասարդի հետ: Պարզաբանումների ժամանակ էլ մեքենայից վերցրել է դանակն ու երեք անգամ հարվածել երիտասարդին՝ վնասելով նրա կրծքավանդակի ձախ կեսն ու թոքը:

Սարսափելի ավտովթար Երևանում. ավտոմեքենան 30 մետր գլորվել է և ընկել կամրջից. տեսանյութ

Գյուղացիները վրա են հասել, դանակահարողի ձեռքից խլել են դանակն ու կատարվածի մասին տեղեկացրել վերջինս եղբորը, որն էլ շտապ վրա է հասել ու դանակահարված երիտասարդին հասցրել Սպիտակի հիվանդանոց:

Իրավապահները հայտնաբերել ու բերման են ենթարկել դանակահարող տղամարդուն: Մեր տեղեկություններով՝ և՛ տուժող, և՛ կատարող կողմը ալկոհոլի ազդեցության տակ են եղել, քանի որ նշել են «Հաղթանակի օրը»:

Հայտնի է, որ վիճաբանության ժամանակ տղամարդը դանակով 3 անգամ հարվածել է համագյուղացու թիկունքին։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։