Բելառուսցի ֆուտբոլիստները զվարճանում են Երևանի նորաբաց այգում. տեսանյութ

Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, որ Բելառուսի պատանեկան հավաքականի անդամներին շատ է դուր եկել Երևանի նորաբաց այգին։
Sputnik

«Այսօր մեր ազատ օրն է։ Եկանք այս հիանալի այգի։ Բոլորին` լավ տրամադրություն»,– ասում է հավաքականի մարզիչ Յուրի Պոկլադը։

Երևանցիները նոր այգի ունեն. բացմանը ներկա էր Նիկոլ Փաշինյանը

Նրա խոսքով` հավաքականը պատրաստվում է Կիպրոսի հետ վաղվա հանդիպմանը։

Հիշեցնենք` Երևանի 2800–ամյակին նվիրված այգու հանդիսավոր բացումը կայացավ երեկ` մայիսի 10-ին։ Բացման մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նշենք, որ այգին վերանորոգվել և ամբողջությամբ վերակառուցվել է Վարդանյան ընտանիքի ֆինանսավորմամբ։ Աշխատանքների վրա ծախսվել է 5,3 միլիոն դոլար։

Այգում տեղադրված է 2800 շատրվան, 7 բրոնզե հուշարձան։ Այն զարդարված է հին հայկական գորգերի նախշերով և 70 տեսակի 250 ծառերով։ Վարդանյանների ընտանիքը 99 տարի հոգալու է այգու վերանորոգման աշխատանքների և խնամքի հետ կապված բոլոր ծախսերը։