Աշտարակում ֆուտբոլ խաղալու ժամանակ վնասվածք ստացած 12 տարեկան տղան մահացավ

Բժիշկներին չհաջողվեց փրկել պատանու կյանքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Աշտարակ քաղաքում գլխի ծանր վնասվածք ստացած 12 տարեկան տղան մահացել է Երևանի «Սուրբ աստվածամայր» բժշկական կենտրոնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեցին բժշկական կենտրոնից։

Սարսափելի ավտովթար Երևանում. ավտոմեքենան 30 մետր գլորվել է և ընկել կամրջից. տեսանյութ

Ապրիլի 6-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ 12–ամյա տղան ընկել է երկաթբետոնե կոնստրուկցիայի վրա և վնասվել։ Նրան տեղափոխել էին Երևան։

«Նախնական տվյալներով` ֆուտբոլային խաղի ժամանակ, 12-ամյա տղան դուրս է եկել դաշտից գնդակը հետ բերելու համար մոտակա տարածքից։ Այդ պահին տղան ընկել է երկաթբետոնե կոնստրուկցիայի վրա և ստացել ծանր թափանցող գանգուղեղային տրավմա»,–գրել էր նախարարը։

Տղային վիրահատել էին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նյարդավիրաբույժներն ու Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական ծառայության ղեկավար, պրոֆեսոր Վիլյամ Խաչատրյանը։