Արտառոց դեպք Հայաստանում. դիմակավորված անձինք վերելակում հարձակվել են տղամարդու վրա

Տղամարդը մի քանի հարյուր հազար դրամ է տվել դիմակավորված անձանց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Ժամեր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Աբովյան քաղաքում մի տղամարդու վրա են հարձակվել ու թալանել։

Սարսափելի ավտովթար Երևանում. ավտոմեքենան 30 մետր գլորվել է և ընկել կամրջից. տեսանյութ

Մեր տեղեկություններով՝ նա մտել է Հանրապետության փողոցի շենքերից մեկի վերելակը։ Նրա հետ վերելակ են մտել նաև դիմակավորված երկու անձ ու տղամարդուն ծեծելու սպառնալիքներ տվել՝ նրանից փող պահանջելով։

Հետո ահաբեկված տղամարդը տուն է մտել, դիմակավորված անձինք՝ ևս։ Նրանցից ազատվելու համար տղամարդը տանը եղած ողջ գումարը՝ մի քանի հարյուր հազար դրամ, տվել է նրանց։

Հարձակվողները փողը վերցրել են ու հեռացել։ Կատարվածի մասին տուժողը տեղեկացրել է ազգականուհուն, նա էլ՝ իրավապահներին, որոնք պարզում են դեպքի հանգամանքները։