ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. «Եվրատեսիլ 019»–ում Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը (Սրբուհի Սարգսյան) երկրորդ փորձն է արել թելավիվյան բեմում։ Փորձի տեսանյութը հրապարակվել է YouTube–ում` Planet ESC ալիքում։
Արդեն որոշ չափով պարզ է դառնում, թե ինչպիսի համար է ներկայացնելու նա։ Բեմը լցված է կարմիրով, Սրբուկը մենակ է երգում։ Ամենայն հավանականությամբ, սա արվել է մի նպատակով, որ հանդիսատեսի ուշադրությունը չշեղվի երգչուհուց ու նրա կատարումից։
Walking out երգի երաժշտության հեղինակներն են Lost Capital-ը (Հովհաննես Հովհաննիսյան, Աշոտ Պետրոսյան) և Tokionine-ը (Դավիթ Բադալյան), բառերի հեղինակը Գարիկ Պապոյանն է։
«Եվրատեսիլ 2019» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 14-ին, երկրորդը` մայիսի 16-ին, եզրափակիչը` մայիսի 18-ին։
Միջոցառումն այս տարի կանցկացվի Թել Ավիվում։ Մրցույթի 2-րդ կիսաեզրափակիչում Հայաստանի պատվիրակ Սրբուկը ելույթ կունենա առաջինը։