ՌԱԴԻՈ

Պարսյան․ «Հայաստանը դեռևս կախվածություն ունի «ամերիկյան բդիկներից»»

Թռչնամսի գնի բարձրացումը պայմանավորված է մեր երկրում այս տարվա սկզբին ուժի մեջ մտած մաքսատուրքերի դրույքաչափերի աճով.այն 4 տոկոսով աճել է՝ նախորդ տարվա համեմատ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Sputnik
Պարսյան․ «Հայաստանը դեռևս կախվածություն ունի «ամերիկյան բդիկներից»»

«Մեր տնտեսությունը չկարողացավ այս ժամանակահատվածում Հայաստանի տարածքում կազմակերպել հավի մսի արտադրությունը, և մենք դեռևս մեծ կախվածություն ունենք դրսից ներմուծվող «ամերիկյան բդիկներից»»,-ասել է Պարսյանը։

Ինչ վերաբերվում է ալյուրի գնի բարձրացմանը՝ ապա, ըստ տնտեսագետի՝ այս շուկան համարվում է բարձր համակենտրոնացում ունեցող շուկա․այսինքն՝ այս շուկայում կան մի քանի տնտեսվարող սուբյեկտներ, որոնք մեծ ազդեցություն ունեն և կարող են  միմյանց հետ համաձայնեցնելով գինը բարձրացնել կամ իջեցնել։

Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ալյուրի գինը բարձրացել է ավելի քան 6 տոկոսով։

Թռչնամսի գինը բարձրացել է ավելի քան 13 տոկոսով կամ  շուրջ 300 դրամով: