Անձրև և օդի ջերմաստիճանի անկում. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, 11-14-ը կրկին նույնքան կբարձրանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Հանրապետության տարածքում մայիսի 10-ին, 11-13-ը առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Մայիսի 10-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ։ Մայիսի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, 11-14-ը կրկին նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում մայիսի 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ։