ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Այսօր Արագածոտնի մարզի Ձորափ գյուղի ամառանոցներից մեկում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու դի:
Նա ինքնասպանություն է գործել ամառանոցի տանիքի սյունից պարանով կախվելով: Դին հայտնաբերել են նրա ծանոթները:
Մեր տեղեկություններով՝ տղամարդը ապրում էր Երևանում: Երեկվանից հարազատները նրա մասին տեղեկություն չեն ունեցել և որոնել են:
Այսօր եկել են նրա ամառանոց ու տեսել, որ տղամարդը ինքնասպան է եղել: Ըստ որոշ տեղեկությունների նա հաշվառված էր Ավանի հոգեբուժարանում:
Իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլի պատճառները: