Ստեփանակերտում «Անմահ գունդ» խորագրով քայլերթ է եղել

Երթի մասնակիցներն իրենց հարգանքի տուրքն են մատուցել Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան հերոսամարտի և ապրիլյան քառօրյայի հերոսների հիշատակին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից այսօր «Անմահ գունդ» խորագրով քայլերթով քաղաքացիները շարժվել են դեպի մայրաքաղաքի քաղաքային հուշահամալիր։

«Անմահ գնդի» երթը Երևանում. ՀՀ նախագահի ձեռքերում լեգենդար հետախույզի դիմանկարն է

Երթն իրականացվել է «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։

Երթի մասնակիցներն հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան հերոսամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին:

Նման  երթեր են  կազմակերպվել  ոչ միայն Ստեփանակերտում, այլ նաև  Հադրութում, Մարտունիում, Շուշիում  և  Մարտակերտում: