Փաշինյանը շնորհավորել է Պուտինին

ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին շնորհավորել է ընդհանուր տոնի կապակցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Փաշինյանը հրապարակել է իր երեխաների լուսանկարն ու շնորհավորել հայ ժողովրդին

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս մեր ընդհանուր տոնի` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակի առթիվ: Այս տոնը մեծ հաղթանակի մարմնավորումն է, ինչպես նաև նախկին Խորհրդային միության ժողովուրդների հավաքական պայքարի ու հերոսության խորհրդանիշը: Ֆաշիզմի նկատմամբ հաղթանակ տարած մեր հայրերի և պապերի սխրանքները հավերժ կմնան մեր ժողովուրդների հերոսական պատմության մեջ՝ որպես արիության և կայունության օրինակ ներկա ու ապագա սերունդների համար»,– նշված է Փաշինյանի ուղերձում։

ՀՀ վարչապետը համոզված է, որ պատերազմի փորձությունն անցած մեր բարեկամությունը և արժեքների ընդհանրությունն ամուր հիմք են հանդիսանում Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության և համագործակցության համար:

Փաշինյանը Պուտինին, նրա մտերիմներն ու բոլոր ռուսաստանցիներին մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն և բարգավաճում: