Փաշինյանն ու Սահակյանը հանդիպում են անցկացրել Ստեփանակերտում

Պաշտոնյաները քննարկել են Հայաստանի և Արցախի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Փաշինյանը հրապարակել է իր երեխաների լուսանկարն ու շնորհավորել հայ ժողովրդին
Հայաստանի և Արցախի ղեկավարներն ընդգծել են եռատոնին` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումների կարևորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետն այսօր առավոտյան մեկնել է Արցախ` մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով։

Փաշինյանն ու Սահակյանը հանդիպում են անցկացրել Ստեփանակերտում

Մայիսի 9-ին նշվում է Շուշիի ազատագրումը, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորումն ու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը: