ՌԱԴԻՈ

Չեմ էլ պատկերացրել` ինչպես է այս դարում հնարավոր խաբեության զոհ դառնալ. Աննա Հայրապետյան

Լրագրող Աննա Հայրապետյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման շրջանակում պատմում է, թե ինչպես է ինքը տասնյակ համաքաղաքացիների հետ դարձել տուրիստական ընկերության տնօրենի զեղծարարության զոհ:
Sputnik

Աննա Հայրապետյանն ամուսնու և 1 տարեկան որդու՝ Անրիի հետ մայիսի 21-ին պիտի մեկներ Եգիպտոս․ 9-օրյա հանգստի փաթեթի համար 1100 դոլարին համարժեք ՀՀ դրամ վճարել էր «Travelan» տուրիստական ընկերության տնօրեն Աննային։ Մի քանի օր անց զանգահարել է ընկերություն՝ ավիատոմսերի և հյուրանոցի վաուչերները վերցնելու համար, սակայն Աննա Սահակյանը զանգերին չի պատասխանել։ Աննան փորձել է փաթեթի լինել-չլինելը ճշտել թռիչքն իրականացնող ավիաընկերությունից․ արդյունքում պարզել է, որ իրենց անունով ոչ մի ամրագրում չկա։

Մի քանի տասնյակ զբոսաշրջիկներին «քցած» 24-ամյա Աննա Սահակյանը կալանավորվեց

«Երբևէ չեմ կարողացել պատկերացնել, թե ինչպես է այս դարում հնարավոր խաբեության զոհ դառնալ: Որպես լրագրող բազմիցս լուսաբանել եմ թակարդն ընկած մարդկանց թեմաները, բայց որպես շարքային քաղաքացի ապշել մարդկանց դյուրահավատության, անկարողության ու անօգնականության վրա»,- ասում է Աննա Հայրապետյանը:

«Travelan» ընկերության տնօրեն Աննա Սահակյանը միլիոնավոր գումարներ է վերցրել աշխարհի տարբեր ուղղություններով հանգստի փաթեթների և ավիատոմսերի համար, սակայն մարդիկ ձեռնունայն են մնացել։

Ոստիկանություն դիմածների թիվն արդեն մոտ 5 տասնյակ է: