101-ամյա վետերան Հուսիկ պապը Թումանյան է արտասանում. տեսանյութ

101 տարեկան Հուսիկ պապն անգիր հիշում է Հովհաննես Թումանյանի քառյակն ու բացահայտում իր երկարակեցության գաղտնիքը:
Sputnik

Հուսիկ պապը Հայրենական Մեծ պատերազմի մասնակից է։ Նա ոչ միայն լավ կռվում էր ու պայքարում հայրենիքի համար, այլ նաև` հրաշալի ասմունքում։

Մեկ դարից ավելի ապրած պապը սիրում է ամենայն հայոց բանաստեղծի` Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները։ Նա այնքան է ընթերցել Թումանյանի բանաստեղծությունները, որ առա այսօր անգիր հիշում և հաճույքով արտասանում է բանաստեղծի քառյակները։