Ողբերգական դեպք Գեղարքունիքում. կինն ավտոտնակում գտել է կախված ամուսնուն

Իրավապահները փորձում են պարզել դեպքի պատճառները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Այսօր՝ մայիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սևան քաղաքում:

Սարսափելի վթար Երևան–Գյումրի մայրուղում. տուժածների մեջ երեխաներ կան. լուսանկարներ

Քաղաքի Սյունյաց փողոցի ավտոտնակներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել: 75-ամյա տղամարդը ինքնասպանություն է գործել՝ պարանով ավտոտնակի առաստաղից կախվելով:

Նա ապրում է ընտանիքի հետ: Տնեցիները ժամը 14-ի սահմաններում նկատել են, որ տղամարդը չկա: Կինն իջել է ավտոտնակ ու տեսել, որ ամուսինը կախվել է:

Ահազանգել են շտապօգնություն. ժամանած խումբն արձանագրել է, որ տղամարդը մահացել է:

Շտապօգնության ենթակայանից տեղեկությունը փոխանցվել է տեղի իրավապահներին, որոնք էլ պարզում են ինքնասպանության պատճառները: