Ուշադրություն. մայիսի 9-ին փողոցներ են փակվելու. տեսանյութ

Ավտոմեքենաները Երևանի որոշ փողոցներով չեն կարողանալու երթևեկել վաղ առավոտից։
Sputnik

Մայիսի 9-ին ժամը 6.30-ից մինչև Հաղթանակի օրվա առթիվ կայանալիք միջոցառումների ավարտը փակ է լինելու Բաբայան փողոցը՝ Բաբայան փողոց-Ազատության պողոտա խաչմերուկից Բաբայան-Ուլնեցու փողոցների խաչմերուկի ուղղությամբ և Ուլնեցու փողոցը՝ Ուլնեցու-Վարշավյան փողոցների խաչմերուկից Ուլնեցու-Բաբայան փողոցների խաչմերուկ ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Բացի այդ մայիսի 8-ին, ժամը 24-ից արգելվելու է կայանումը Բաբայան փողոցում՝ Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկից Բաբայան-Ուլնեցու փողոցների խաչմերուկ ուղղությամբ և Մայր Հայաստան արձանի հարակից ավտոկայանատեղիում:

Փողոցները փակվելու են Հաղթանակի օրվա առթիվ կայանալիք միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով։