ՌԱԴԻՈ

Լոքմագյոզյան․ «Ամբողջ երկիրն Էրդողանի բռունցքում է»

Թուրքիայում ընդվզում կլինի, եթե էրդողանը ցանկանա. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։
Sputnik
Լոքմագյոզյան․ «Ամբողջ երկիրն Էրդողանի բռունցքում է»

Թուրքիայում նախագահ Էրդողանի «Արդարություն և Զարգացում» կուսակցությունը հասավ իր ուզածին՝ չեղարկվեցին Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները, որտեղ հաղթող էր ճանաչվել ընդդիմադիր թեկնածուն։ Թուրքիայում կանցկացվի քաղաքապետի նոր ընտրություն։

Ներսիսյան.«С-400-ից հրաժարվելու դեպքում ռուս–թուրքական հարաբերությունները կսառեն»

Ըստ թուրքագետի՝  քաղաքականությունը, որ վարում է Էրդողանը այսքան տարի, պետք է ցույց  տված լիներ, թե Էրդողանը ինչերի կարող է գնալ և ինչքան կարող է գնալ։ Էրդողանը ժողովրդի ընդվզումից չի վախենում։ Չի վախենում անգամ քաղաքացիական պատերազմից։

«Այլևս ամբողջ երկիրը Էրդողանի բռունցքի մեջ է։ Ընդվզում հնարավոր կլինի միայն այն ժամանակ, եթե էրդողանը դա ցանկանա իր քաղաքականության համար»,- վստահ է Լոքմագյոզյանը։

Թուրքագետը նշում է, որ  մարդիկ շարժվելու և ընդդիմության շուրջ համախմբվելու հնարավորություն չունեն՝ ով էլ որ լինի առաջնորդը։ Եվ հատակապես այդպես է, եթե հաշվի առնենք, որ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության ղեկավարն այնքան էլ խարիզմատիկ առաջնորդ չէ և այն մարդը չէ, որ կարողնա մարդկանց իր հետևից տանել ու նաև այն մարդը չէ, որ կանի այդ քայլը։