Մեծ հաղթանակի հիշատակը Հայաստանում սրբորեն հարգում են. Սերգեյ Կոպիրկին

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հանդիսավոր ընդունելություն է կազմակերպել Հաղթանակի օրվա կապակցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Մեծ հաղթանակի մասին հիշատակը Հայաստանում սրբորեն հարգում են. մայիսի 9-ը դիմավորել  հայկական հողի վրա` առանձնակի պատիվ է։ Այս մասին այսօր Երևանում ՌԴ դեսպանատանը կազմակերպած ընդունելության ժամանակ հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

ՀՀ արտգործնախարար. հպարտության զգացումը ինձ փոխանցվել է պատերազմին մասնակցած պապիցս

«Մայիսի 9-ը համաժողովրդական, մեր ընդհանուր տոնն է։ Սա հիշատակում է նաև այն ահռելի բարձր գնի մասին, որ վճարեցին մեր ժողովուրդները խաղաղության համար։ Հայրենասիրությունը, սերը դեպի հայրենիքը, եղել են, կան և որոշիչ կլինեն մեր երկրների, մեր ժողովուրդների անվտանգության և բարեկեցության համար», – հայտարարեց դեսպանը։

Նրա կարծիքով` շատ կարևոր է թույլ չտալ վերածնունդն այն գաղափարներին, որոնք իրենց հետ բերեցին Երկրորդ աշխարհամարտի սարսափելի ողբերգությանը։ Այդ պատճառով պետք է ամուր և հետևողականորեն հակազդել պատմությունը կեղծելու կամ այն մոռացության մատնելու փորձերին, թույլ չտալ նվազեցնել ազատությունը սեփական կյանքի գնով նվաճած զինվորների սխրանքը, ընդգծեց Կոպիրկինը։

«Ավելի լավ է անոտ, քան անգլուխ». ովքեր են Մեծ հայրենականի հայ մարշալները

«Մենք միշտ կհիշենք այն մասին, որ հենց ԽՍՀՄ–ը, Խորհրդային Միության բոլոր ժողովուրդները, իրենց վրա վերցրեցին ամենաուժեղ հարվածները և որոշիչ դեր խաղացին նացիզմի ջախջախման հարցում։ Հենց խորհրդային զինվորն է անմահ սխրանք կատարել, որի մեծությունը դարեր շարունակ չի մարի։ Մենք գնահատում ենք այն դաշնակցային եղբայրությունը, որը միավորել է մեզ այն տարիներին հակահիտլերյան կոալիցիայի մյուս երկրների հետ», – հայտարարեց Ռուսաստանի դեսպանը։

Կոպիրկինը նշեց, որ հայ ժողովուրդը պատերազմին ավելի քան 600 հազար մարտիկ է տվել, ավելի քան 100 ԽՍՀՄ հերոս, 4 մարշալ և նավատորմի ծովակալ։ Պատերազմի և ընդհանուր մեծ սխրանքի մասին հիշատակը սրբորեն հարգում են այստեղ։ Ամբողջ երկրով կանգնեցված են հուշարձաններ, հուշահամալիրներ և թանգարաններ։ Նրա կարծիքով, սա երկրի ներկայիս կյանքում հայ ժողովրդի սխրագործության կենդանի արտացոլանքն է։