Մարզպետը 400 հազար դրամի կարիքն ունի. Փաշինյան

Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна по итогам первого года пребывания на посту (8 мая 2019). Еревaн
Փաշինյանը ասել է, թե ինչու են պետական պաշտոնյաները պարգևավճարներ ստանում ու ինչ են պայմանավորվել ՊԵԿ նախագահի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Հայաստանում այսօր մարզպետները 400 000 դրամի կարիքն ունեն։ Այսօր մամուլի ասուլիսում, անդրադառնալով պետական մարմիններում պարգևավճարների մասին մամուլի հրապարակումներին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Партийные былеты РПА в Гюмри
Հանրապետական կուսակցությունը կասեցնելը պոզով–պոչո՞վ է լինում. Փաշինյան

«Ասում են` մարզպետը ինքն իրեն 400 000 դրամ պարգևավճար է գրել։ Ոչ ոք չի ուրախանում, որ այսօր մարզպետ է գործում, որն այդ 400 000–ի կարիքը ռեալ ունի։ Պաշտոնյա է, բայց ունի այդ 400 000 դրամի կարիքը։ Վերջին անգամ ՀՀ–ում դուք ե՞րբ եք մարզպետ տեսել, որ 400 000 դրամի կարիք է ունեցել»,– ասաց Փաշինյանը։

Փաշինյանը հիշեցրեց նաև, որ մամուլում մեծ աղմուկ էր առաջացրել նաև ՊԵԿ աշխատակիցների ստացած բարձր պարգևավճարները։ Նա նշեց, որ այդ ժամանակ ինքը ՊԵԿ–ին պաշտպանել է պայմանով, որ կապահովվի բյուջեի եկամուտների աճը։ ՊԵԿ նախագահը խոստացել է ապահովել 40 մլրդ դրամի մուտքեր, փոխարենը Փաշինյանը 1.4 մլրդ դրամով ավելացրել է պարգևատրման ֆոնդը։

«Հիմա ես նայում եմ բյուջեին կատարման տվյալները, և հիշում եմ տարեվերջյան սկանդալի մասին, եթե մի փոքր թուլություն ցուցաբերեի և հաշվի առնեի էտ լայնածավալ հարձակումը ՊԵԿ-ի նկատմամբ և ես այնտեղ ավերվածություններ գործեի, մենք ոչ թե կունենայինք բյուջեի կատարման այսպիսի ցուցանիշներ, այլ հազիվ կկատարեինք բյուջեի ցուցանիշները, անգամ կթերակատարեինք դրանք: Հետո զարմանում ենք, որ 200 000 դրամ աշխատավարձ ստացող մաքսավորը կաշառք է վերցնում»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով, եթե ՊԵԿ–ի հետ իրենց պայմանավորվածությունը չլիներ, Հայաստանն այսօր ճգնաժամային վիճակում կհայտնվեր` առնվազն բյուջեի կատարման մասով։